TRENDING NEWS
Back to news
24 Jul, 2025
Share:
Մինչև 60 տոկոս խնայողություն ու շենքերի նոր տեսք. էներգաարդյունավետության ծրագիրը՝ Սյունիքում
@Source: nt.am
Մինչև 60 տոկոս խնայողություն ու շենքերի նոր տեսք. էներգաարդյունավետության ծրագիրը՝ Սյունիքում Կապը մեզ հետ Հրատարակչություն եւ տպարան Անգլերեն շաբաթաթերթ Հեռուստատեսություն ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ TV Մամուլի սրահ 5-րդ խոսափող Տեխնոլոգիական Հայաստան Հետաքրքիր զրուցակից Հայոց շավիղ Կարեւորի մասին՝ համառոտ Հետադարձ կապ Ազատ խոսափող Հայաստան․ գալիքի սպասումով Ազգային Պետություն Հրատապ հարցեր Հատուկ կարծիք Прямым текстом Ноян Тапан на русском Բարդ Իրականություն Мягкая сила Փրկության ուղի Ժողովրդի ձայն Իրավունք, օրենք, հասարակություն Ամբերդ Քրոնիկոն Լինենք առողջ Ժամանակների խաչմերուկում Попробуем понять Այո, թե՞ ոչ Ազգային օրակարգ Հանուն Հայերնիքի Կարմիր գծեր Откровенный разговор Համահայկական առողջապահական հարթակ Հետաքրքիր զրուցակից Բացում ենք փակագծերը Ինքնիշխանության ուղի Անկեղծ զրույց Մոռացված Պետականություն Перемещенные лица Հայ մայրերի պատգամը Բացարձակ ժողովրդավարություն Голос армянских матерей Միջազգային հարաբերություններ և միջազգային իրավունք Ինքնորոշում Նոր քաղաքներ Հայոց մայրեր Բարդ գաղափարները պարզ մոտեցմամբ Noyan Tapan in English Անկեղծ երկխոսություն Ազատ խոսափող Երկիրը հզորացնելու բանաձեւերը Գիտական Հայաստան Կարճ տեսանյութեր Ազատություն Важное к этому часу ԿԱՐԵՎՈՐԸ ԱՅՍ ԺԱՄԻՆ Հասարակություն Տնտեսություն Ականատեսի աչքերով Ի՞նչ է գրում մամուլը Մամլո հաղորդագրություն Մամուլի տեսություն Հարցազրույցներ Գիտություն եւ տեխնոլոգիաներ Հայտարարություններ Բարեգործություն Արցախն այսօր ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Մեկնաբանություն Հիշարժան Տարեթվեր Սպասվող Իրադարձություններ Դաս. հայերեն News Details Մինչև 60 տոկոս խնայողություն ու շենքերի նոր տեսք. էներգաարդյունավետության ծրագիրը՝ Սյունիքում 23-07-2025 19:57:20 | Սյունիքի մարզ | Մամլո հաղորդագրություն «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագիրը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը» կազմակերպել էին լրագրողական շրջայց դեպի Կապան և Քաջարան՝ տեսնելու, թե ինչպես է էներգաարդյունավետ արդիականացումը վերափոխում շենքերը, համայնքները և բարելավում բնակիչների կյանքի որակը։ Սյունիքի մարզում վերջին տարիներին շենքերի էներգաարդյունավետության ծրագրերն արդեն տալիս են տեսանելի արդյունքներ։ Բնակիչները փաստում են՝ ջեռուցման ծախսերը զգալիորեն նվազել են, իսկ բնակելի պայմաններն՝ էապես բարելավվել։ Ծրագրի շրջանակում արդիականացվել է 42 բազմաբնակարան և 3 հասարակական շենք՝ նպաստելով արտանետումների կրճատմանը և բնակիչների կյանքի որակի բարելավմանը: Ներկայում ծրագիրը շարունակում է համագործակցությունը Քաջարան և Կապան համայնքների՝ համապատասխանաբար ևս 8 բազմաբնակարան և 6 հասարակական շենք ջերմաարդիականացնելու համար: Շենքերի էներգաարդյունավետության ծրագրերը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար։ Դրանք մի կողմից նպաստում են էներգախնայողությանը՝ որպես պետական առաջնահերթություն, մյուս կողմից ուղղված են ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը։ Հաշվի առնելով, որ շենքերը հանդիսանում են էներգիայի սպառման խոշոր աղբյուր, դրանց էներգաարդյունավետ օգտագործումը կարող է զգալիորեն նվազեցնել արտանետումները։ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում ծրագիրն» իրականացնում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի (ԿԿՀ) ֆինանսավորմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Նոյյան տապան - Մամլո հաղորդագրություն Կարդացել են Սպասվող Իրադարձություններ 24-07-2025 19:30 | Համերգ Noyan Tapan TV Copyright © 2025 | Developed by ITMedia Լուրերի ամբողջական հոսքը հասանելի է միայն բաժանորդներին
For advertisement: 510-931-9107
Copyright © 2025 Usfijitimes. All Rights Reserved.