Back to news
Զելենսկին ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս 60 տարեկանից բարձր տղամարդկանց և կանանց ծառայել բանակում
@Source: nt.am
tert.am Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս 60 տարեկանը լրացած անձանց ծառայել պայմանագրային հիմունքներով։ Դրա նպատակն է ներգրավել փորձառու և մոտիվացված քաղաքացիների՝ լայնածավալ պատերազմի պայմաններում երկրի պաշտպանունակությունը ամրապնդելու համար, գրում է obozrevatel.com-ը։
Փաստաթուղթը Գերագույն Ռադայի կողմից ընդունվել է հուլիսի 16-ին (քվեարկել է 203 պատգամավոր) և ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո։ Համապատասխան տեղեկատվությունը հասանելի է Գերագույն Ռադայի կայքում։
Փաստաթուղթը 60 տարեկանից բարձր անձանց իրավունք է տալիս կամավոր կերպով պայմանագիր կնքել Ուկրաինայի զինված ուժերում ռազմական դրության ժամանակ ծառայության համար։ Մասնավորապես, այն կարող են կնքել և՛ տղամարդիկ, և՛ կանայք, եթե նրանք ճանաչվեն ծառայության համար պիտանի՝ ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա։
Օրենքը նախատեսում է երկամսյա փորձաշրջան. այս ընթացքում ստուգվում է թեկնածուի համապատասխանությունը զինվորական ծառայության պահանջներին։ Եվ եթե անձը չի համապատասխանում չափանիշներին, պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է։ Եթե նա համապատասխանում է չափանիշներին, պայմանագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով՝ այն վերակնքելու կամ երկարաձգելու հնարավորությամբ։
Ներկայում Ուկրաինայի զորահավաքի մասին օրենսդրությունը («Զորահավաքի նախապատրաստման և զորահավաքի մասին» օրենքի 23-րդ հոդված) սահմանում է, որ 25 տարեկանից փոքր և 60 տարեկանից բարձր տղամարդիկ կարող են օրենքով հրաժարվել զորահավաքից։ Նրանք չեն կարող հարկադիր զորահավաքի ենթարկվել, եթե չեն ցանկանում կամավոր կերպով միանալ Ուկրաինայի զինված ուժերին։
Նոյյան տապան - Ի՞նչ է գրում մամուլը
Կարդացել են
Related News
07 Apr, 2025
Adrien Brody puts on a loved-up display . . .
24 May, 2025
Kerry defeat Cork in Munster Minor Champ . . .
10 Mar, 2025
Championship top-two fight will go to wi . . .
27 May, 2025
Oilers' Evander Kane relishing playoff r . . .
28 Jun, 2025
I played Lovecraftian doctor simulator D . . .
26 Apr, 2025
Ronnie O’Sullivan speaks out on Ali Cart . . .
07 Apr, 2025
Sports News | Road to UEFA Champions Lea . . .
19 Mar, 2025
Who is Faf du Plessis; player to lead Na . . .