TRENDING NEWS
Back to news
25 Jul, 2025
Share:
ՈՒԵՖԱ-ն դեմ է VAR-ի լիազորությունների ընդլայնմանը
@Source: shantnews.am
ՈՒԵՖԱ-ն չի աջակցում VAR-ի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ ֆուտբոլային կանոնների հնարավոր փոփոխություններին, հաղորդում է The Times-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միջազգային ֆուտբոլի ասոցիացիաների խորհուրդը (IFAB) կարող է թույլատրել VAR համակարգի օգտագործումը երկրորդ դեղին քարտերի և սխալմամբ նշանակված անկյունայինների դրվագներում։ ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը դեմ կլինի VAR-ի լիազորությունների ընդլայնմանը՝ պայմանավորված խաղի ժամանակ դադարների թվի հավանական աճով։ Ընդգծվում է, որ ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը դժգոհ է այն փաստից, որ 2025թ. մարտին IFAB-ը մի շարք փոփոխություններ էր կատարել խաղի կանոններում՝ առանց իրենց հետ խորհրդակցելու։ Դրանցից մեկն անկյունային հարվածի նշանակումն է, այն իրավիճակներում, եթե դարպասապահը գնդակը պահում է իր ձեռքում 8 վայրկյանից ավելի։
For advertisement: 510-931-9107
Copyright © 2025 Usfijitimes. All Rights Reserved.